ԱՄՆ-ում «Սենդի» փոթորիկի զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, կազմել է 120 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 100-ը:
Վերջին տվյալներով` Նյու Յորք նահանգում տարերքի զոհ են դարձել 49 մարդ, որոնցից 40-ը` Նյու Յորք քաղաքում: Նյու Ջերսիում զոհվել է 30 մարդ, Մերիլենդում` 11 մարդ, Փենսիլվանիայում`13: Զոհերի շարքում Արեւմտյան Վիրջինիա, Կոնեկտիքուտ, Վիրջինիա եւ Հյուսիսային Կարոլինա նահանգների բնակիչներ կան: Եւս մեկ մարդ զոհվել է կանադական Տորոնտո քաղաքում, հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով Reuters-ին:
Բացի դրանից, Հյուսիսային Կարոլինայում զոհվածների շարքում է խորտակված «Բաունտի» նավի նավապետը, որին համարում են մահացած եւ դադարեցրել են որոնումները`չնայած որ մարմինն այդպես էլ չի հայտնաբերվել:
Ըստ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության տվյալների` նոյեմբերի 6-ի առավոտյան շուրջ միլիոն ամերիկացիներ մնացել էին առանց էլեկտրականության, մեծամասամբ Նյու Ջերսի նահանգում, որտեղ 569 տուն է հոսանքազրկված։





























