ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հավաքում է 274 քվե, որոնք անհրաժեշտ են ընտրություններում հաղթելու համար: Այդ մասին հայտնում է CNN-ը, որը ձայների սեփական հաշվարկն է կատարում:
Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Օբաման Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ընտրողներին. «Դա տեղի է ունեցել ձեր շնորհիվ: Շնորհակալություն», - գրել է Օբաման:
Հիշեցնենք, որ ընտրություններին հաղթելու համար ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն պետք է հավաքի 270 (538-ից) քվե:
Ձայների հաշվարկին մասնակցում են ազգային մեդիահոլդինգներ CNN-ը, Fox-ը, NBC-ը, CBS-ն եւ АР-ը: Նրանց հրապարակած տվյալները դե ֆակտո համարվում են քվեարկության նախնական արդյունքներ, որոնց հիման վրա էլ հայտարարվում է ընտրությունների հաղթողը:
Պաշտոնապես վերջնական արդյունքները հրապարակվում են նահանգների ընտրական հանձնաժողովներում բոլոր քվեաթերթիկների հաշվարկից եւ նահանգի կառավարության պետքարտուղարի կողմից այդ տվյալներն ստուգվելուց հետո, սովորաբար ընտրություններից մի քանի օր, նույնիսկ մի քանի շաբաթ անց, հաղորդոմ է «ՌԻԱ Նովոստին»:
Դրանից հետո յուրաքանչյուր նահանգի ընտրողները դեկտեմբերի 17-ին կանցկացնեն իրենց քվեարկությունը, որի ընթացքում էլ պաշտոնապես կընտրեն նախագահին: Ընտրողների քվեարկության արդյունքները դեկտեմբերի 26-ին կհանձնվեն ԱՄՆ-ի կոնգրեսին եւ 2013 թվականի հունվարի 6-ին Վաշինգթոնում կհրապարակվեն 2 պալատների համատեղ հատուկ նիստում։





























