Թբիլիսիում նոյեմբերի 7-ի գիշերը ձերբակալվել են  Վրաստանի Զինված Ուժերի  Միացալ շտաբի  պետ Գիորգի  Կալանդաձեն եւ  Պաշտպանության նախարարության 4-րդ բրիգադի հրմանատար Զուրաբ Շամատավը: Այս մասին լրագրողներին հայտնել է  փաստաբան Դավիդ Դեկանոիձեն:

Եկուսի ձերբակալությունն իրականացվել է  պաշտպանության նախկին նախարար եւ ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի բազմաթիվ հարցաքննություններից հետո:

Դեռեւս պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել ձերբակալվածներին, հայտնել է փաստաբանը: Դեկանոիձեի խոսքով,  երեքն էլ ներկայումս գտնվում են հետաքննչական մեկուսարանում: Նախնական տվյալներով, դատախազությունը գործը քննում է  ծառայողական պարտականությունները գերազանցելու կապակցությամբ:

Ինչպես հայտնել է  «Նովոստի-Գրուզիան»,  նախկին իշխող « Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները, հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո կորցնելով  իրենց դիրքերը, ձերբակալումը գնահատել են որպես «քաղաքական  դատաստան»:

Կալանդաձեն Միացյալ շտաբի պետ է նշանակվել մեկ ամիս առաջ Միխայիլ Սահակաշվիլիի հրամանով, մինչ այդ նա եղել է Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ։