Ջրասուզակները Օխոտի ծովի հատակին հայտնաբերել են հոկտեմբերի վերջին անհայտ կորած «Ամուրսկայա» բեռնանավը: Այս մասին հայտնել են ծովային փրկարարական «Յուժնոսախալինսկ» կենտրոնից:
Կազմակերպության տվյալներով, «Ռուբին» նավի ջրասուզակները իջել են անհայտ օբյեկտի ուղղությամբ, որը նոյեմբերի 4–ին հայտնաբերել են էխալոտները: Ներկայումս ճշգրիտ հաստատվել է, որ հայտնաբերված օբեկտը կորած բեռնանավն է: Այն գտնվում է 25 մ խորության վրա, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Ամուրսկայա» բեռնանավը անհետացել է հոկտեմբերի 28-ին Շանթարյան կազիների տարածքում: Նավում եղել է անձնակազմի 9 անդամ, որը տեղափոխում էր ոսկի պարունակող 700 տոննա Polymetal հանքաքար:
Ներկայումս պարզվել է, որ նավը հարմարեցված չի եղել նման մեծ քանակությամբ բեռ տեղափոխելու համար:
Ռուսաստանի քննչական մարմինը մեղադրանք է ներկայացրել Ալեքսանդր Շիլցինին, ով հանդիսանում է «Ամուրսկայա» բեռնանավի տերը: Նրան մեղադրել են երթեւեկության անվտանգության կանոնները խախտելու եւ ծովային տրանսպորտի շահագործման մեջ, ինչը դարձել է երկու եւ ավելի անձանց մահվան պատճառ:





























