Ամերիկյան դատարանը Օհայո նահանգի բնակչուհուն պարտավորեցրել է ճանապարհային երթեւեկության մասնակիցներին իրազեկել, որ հիմար արարք է գործել:

Բանն այն է, որ 32-ամյա Շենա Հարդինը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները՝ կանգառում կանգնած դպրոցական ավտոբուսը շրջանցելու համար մեքենան մայթով վարելով: Կնոջ արարքն արձանագրել են տեսախցիկները, հայտնում է utro.ru-ն:

Հարդինը 30 օրով զրկվել է մեքենա վարելու իրավունքից: Բացի այդ, նա երկու օր պետք է  խախտումը կատարելու վայրում կանգնի «Միայն ապուշ վարորդն է մայթ բարձրանում՝ դպրոցական ավտոբուսը շրջանցելու համար» գրությամբ ցուցանակով: