Երեւան-Մեղրի ավտոճանապարհին (Տիգրանաշեն գյուղի հատված) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 6-ին, ժամը 23.01-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: «Դոջ» մակնիշի 05 ՏՕ 177 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Ս. Ավագյանը թեթեւ մարմնական վնասվածքներով ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Վերջինիս ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Ավտոմեքենայի՝ ձորից դուրս բերման աշխատանքները կշարունակվեն առավոտյան: