Մոսկվայի Հյուսիսային Մեդվեդկովո շրջանի արդյունաբերական հատվածում նոյեմբերի 7-ի առավոտյան  իսկական կոտորած է տեղի ունեցել: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Չերմյանսկայա փողոցի «Ռիգլա» դեղատան պահեստում՝ ժամը 10.00-ի սահմաններում, հայտնել են Մոսկվայի ոստիկանությունից:

Ինչպես հայտնում է rbc-ն, չարագործը գնդակահարել է վեց մարդու, որոնցից չորսը տեղում մահացել են, եւս երկուսը՝ վիրավորվել:  LifeNews-ի տվյալներով, յոթ մարդու է գնդակահարել, հինգը մահացել են, երկուսը՝ վիրավորվել: Տուժածներին շտապ հասցրել են մոտակա հիվանդանոցներ:

Հանցագործին հաջողվել է բռնել միանգամից: Բռնելու համար դեպքի վայր է ուղարկվել ԱԻՆ-ի ուղղաթիռ: Նրա ինքնությունն առայժմ հաստատված չէ: