Հայաստանի Արարատի մարզի համանուն գյուղի մանկապարտեզից սննդային թունավորում ախտորոշմամբ նախօրեին հիվանդանոց տեղափոխված երեք երեխաներից երկուսին դուրս են գրել հիվանդանոցից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանը՝ նշելով, որ տվյալ պահին հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ մեկ երեխա է մնում, որը սննդային թունավորումից բացի նաեւ գրիպ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հայաստանի Արարատի մարզում նոյեմբերի 6-ին 13 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց: Նախադպրոցական տարիքի երեխաները (3-4 տարեկան) թունավորվել էին Արարատ գյուղի մանկապարտեզում:  Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ երեխաներին հիվանդանոց էին տեղափոխել 16:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: «Առաջին բուժօգնություն ստանալուց հետո տասը երեխաներ դուրս են գրվել հիվանդանոցից եւ բուժումը կշարունակեն տանը: Երեք երեխաների վիճակը ծանր է, բժիշկների հսկողության տակ են»: