Դամասկոսի Մազեխ թաղամասում նոյեմբերի 7-ին գրոհայինների արձակած ականանետի կրակոցներից երեք մարդ զոհվել է, որոնցից մեկը՝  կին, մի քանիսը վիրավորվել են:

Վեց մարդ տեղափոխվել են հիվանդանոց, երեքի վիճակն օրհասական է, հայտնում է «ՍԱՆԱ»-ն՝ վկայակոչելով հիվանդանոցի աղբյուրին: Գրոհայինների կրակահերթերից մեկնը դիպել է տներից մեկին, երկրորդը՝ բնակիչներ տեղափոխող ավտոբուսին:

Հիշեցնենք, նոյեմբերի 6-ին Դամասկոսի Ալ Միդան թաղամասում ահաբեկիչներն սպանել էին Խորհրդարանի՝ Սիրիայի Ժողովրդական խորհրդի նախագահի եղբայր, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Ուսամա Ալ Լյահամին, երբ վերջինս սեփական ավտոմեքենայով աշխատանքի էր ուղեւորվում: