Նոյեմբերի 7-ին վաղ առավոտյան ԱՄՆ դեսպան Հեֆերնի ու դեսպանատան աշխատակիցների հետ ԱՄՆ ընտրությունների առիթով դեսպանատանը կազմակերպված նախաճաշին մասնակցում էր ուսանողներից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, դասախոսներից, պետական պաշտոնյաներից եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների բաղկացած բազմազան մի խումբ:

ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, թե մասնակիցները հետեւում էին ԱՄՆ ընտրությունների արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակմանը եւ լուսանկարվում նախագահության թեկնածուներ նախագահ Օբամայի ու նահանգապետ Ռոմնիի իրական չափերի պատկերների կողքին: Մասնակիցների համար պատրաստվել էին նաեւ Հանրապետական կուսակցության, Դեմոկրատական կուսակցության, Ընտրական կոլեգիայի ու իշխանության ժողովրդավարական անցման մասին պատմող տեղեկատվական տաղավարներ: Դեսպանատան հյուրերը նաեւ մասնակցեցին ընտրախաղի` քվեարկելով ԱՄՆ նախագահի իրենց նախընտրելի թեկնածուի օգտին: