Օդեսայի արդյունաբերական ապրանքների «7 կիլոմետր» շուկայի  20 տարվա պատմության մեջ առաջին անգամ  արտակարգ դեպք է գրանցվել` սառը զենքի կիրառությամբ: Մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են:

8 տղամարդ, ովքեր վիճել էին դեռեւս Թուրքիայում, որոշել են հարաբերությունները պարզել  ուկրաինական հողի վրա, ինչի նպատակով նրանցից 4-ը հատուկ ժամանել են Թուրքիայից: Միջադեպի մասնակիցներից 4-ը (նախնական տվյալներով քրդեր)  վարձկան բեռնակիրներ են աշխատում  շուկայի  ձեռնարկատերերի մոտ: Նախկին թշնամիների միջեւ պայքար է սկսվել, ինչը կռվի է վերաճել, իսկ հետո` արյունահեղության: Կռվարարների մոտ դանակներ են հայտնվել: Բարեբախտաբար, շուկայի պահակախումբը արագ է գործել. Նրանց հաջողվել է  չեզոքացնել հարձակվողներից 4-ին, ովքեր ՆԳՆ-ի աշխատակիցների կողմից տեղափոխվել են ոստիկանություն:

Եւս 4-ը փորձել է թաքնվել կռվի վայրից, սակայն  հայտնաբերվել են շուկայի անցակետում: Կարելի է արձանագրել , որ հենց դա է նրանց փրկել, քանի որ  նրանք վիրավոր են եղել, հաղորդում է KRIMINAL.TV-ն:

Կռվի տուժած մասնակիցները հիվանդանոց են տեղափոխվել: Տղամարդկանցից 3-ի կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ: