Ամերիկյան Կոլորադո եւ Վաշինգտոն նահանգներում նախագահական ընտրություններին զուգահեռ ընթացել է նաեւ մարիխուանայի օրինականացման ընտրություն:
Մինչեւ վերջերս մարիխուանան օրինական է համարվել Քալիֆորնիա նահանգում, որտեղ նրա կիրառությունը թույլատրվում է բացառապես բժշկական նպատակներով:
Ինչպես գրում է «Գազետա.ru»-ն, վկայակոչելով The New York Daily News-ը, Մասաչուսեթում քվեարկել են մարիխուանայի` բացառապես բժշկական նպատակներով օգտագործելու օգտին:
Միեւնույն ժամանակ, Մեն նահանգի բնակիչները քվեարկել են միասեռ ամուսությունների օգտին: Նախկինում այն թույլատրվել է ամերիկյան 6 նահանգներում, սակայն բոլոր դեպքերում այդ որոշումը ընդունվել է օրենսդրորեն, այլ ոչ քվերակության ճանապարհով:
Բացի այդ, նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ն քվերակել է նաեւ մահապատժի դատավճռի վերացման համար: Այս քվեարկության արդյունքները դեռեւս անհայտ են: Ներկայումս մահապատիժը հանվել են 17 նահանգներում, եւ միայն Օրեգոնում է այն հանվել քվեարկության ճանապարհով:





























