Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսուդ Բարզանին Սիրիայի քրդական 2 քաղաքական կազմավորումներին համախմբան կոչ է արել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի վարչակարգի պաշտոնական կայքը, նշում է, որ Մեսուդ Բարզանին Սիրիայի «Քրդական ազգային խորհրդին» եւ «Ժողովրդավարական միասնություն» կուսակցության (PYD)-ին կոչ է արել Սիրիայում քրդերի միջեւ նոր ճակատ չբացել՝ հիշեցնելով երկու կազմավորումների միջեւ հոկտեմբերի վերջին տեղի ունեցած բախումները։
Բարզանին, Սիրիայի քրդերին համախմբման կոչ անելով, նշել է, թե կողմերը շատ անկայուն իրավիճակում պետք է գիտակցված քայլեր կատարեն՝ հաշվի առնելով քրդերի միասնությունն ու նրանք նպատակները։





























