Օխոտի ծովում խորտակված «Ամուրսկայա» բեռնանվի անձնակազմը ամենայն հավանականությամբ կարող էր տարահանվել կամ փորձել է այդպես անել:
Այս մասին վկայում են փոթորկասանդուղքի առկայությունը, կամրջակում մարդկանց բացակայությունը, տախտակամած տանող տարածքի բաց դուռը եւ աջ նավակողմում փրկարար լաստանավերի բացակայությունը, այս մասին հայտնել են ծովային եւ գետային տրանսպորտի Դաշնային գործակալության մամուլի ծառայությունից, հաղորդում է «Մայակ» ռադիոն:
Տվյալ վարկածի օգտին է խոսում նաեւ այն, որ զոհվածների մարմինները չեն հայտնաբերվել` չնայած ջրասուզակները դեռեւս չեն նայել բեռնանավի ներքին տարածքները:
Հիշեցնենք, հոկտեմբերի 28-ի անհետացած բեռնանավը հայտնաբերվել է նոյեմբերի 7-ին Օխոտի ծովի հատակին` 25մ խորության վրա: Նավը, որի անձանակազմը կազմված էր 9 անդամից, տեղափոխում էր ոսկի պարունակող 700 տոննա հանքաքար:





























