ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրություններն  եւ Բարաք Օբամայի հաղթանակը միջազգային առումով կարեւոր իրադարձություն է, սակայն էական ազդեցություն չի ունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Այդ մասին նոյեմբերի 7-ին մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նա նշեց, որ Օբաման համարվում է ավելի չափավոր, զուսպ տեսակետներ արտահայտող գործիչ: «Այդ առումով նրա ընտրությամբ միջազգային հարաբերություններում լուրջ ցնցումներ չեն արձանագրվի, իսկ մեր տարածաշրջանում էական փոփոխություններ չեն սպասվում»,-ասաց քաղաքագետը։

Հարցին՝ ինչու՞են ամերիկացիները նախապատվությունը տալիս Օբամային, նա պատասխանեց, որ երբ բնակչության  սոցիալ-տնտեսական վիճակը քիչ թե շատ կայուն է, ու լինելով ավելի պահպանողական ազգ, նրանք աշխատում են մեծ փոփոխությունների չգնալ։ Նախկին նախագահի օրոք ԱՄՆ-ը հայտնվեց խոր ճգնաժամում ու դա էր հիմնական պատճառը, որ այն ժամանակ ամերիկացիները մեծ տարբերությամբ ընտրեցին Օբամային։ Ամերիկյան ժողովրդի համար որոշիչը ներքին խնդիրներն են, ուստի եթե նրանց վիճակը լավ է , նրանք ցանկություն չունեն գնալ մեծ ցնցումների», ասաց Բոզոյանը։

Նա նաեւ նշեց, որ Օբաման միշտ շեշտել է, որ իրենց վերաբերմունքը ճգնաժամի գնահատման ու այն հաղթահարման հարցում բավականին տարբերվում են Ռոմնիի ծրագրից. «Ռումնին ավելի լիբերալ գործիչ է, խրախուսում է մասնավոր ձեռներեցությունը, առաջարկում է մեղմացնել հարկային քաղաքականությունը խոշոր կոռպոռացիաների նկատմամբ եւ այն կարծիքին է , որ այդ դեպքում ԱՄՆ-ի տնտեսական վիճակը գնալով կկայունանա, կկրճատվի գործազրկությունը։ Իսկ Օբաման պաշտպանում է միջին խավի շահերը՝ ի հակադրություն խոշոր բիզնեսի», -մեկնաբանեց քաղաքագետը ու եզրափակելով իր միտքը՝ ավելացրեց. «ԱՄՆ-ում բոլորն էլ հիշում են, որ ճգնաժամը սկսվեց ու խորացավ հանրապետականների իշխանության օրոք, ամերիկացիների գիտակցությունում ամրապնդված է այն հանգամանքը, որ հենց Բուշի վարչակարգի օրոք այն խորացավ, ուստի նրանք լինելով ավելի պահպանողական՝ նախապատվությունը տվեցին Բուշին։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի /NEWS.am