Ռուսաստանի լրատվամիջոցները ներկայացնում են մոսյկովյան պահեստներից մեկում առավոտյան տեղի ունեցած հրաձգության մանրամասները: Պարզվել է, որ մարդասպանը` Դմիտրի Վինոգրադովն այդ քայլին դիմելուց առաջ ցանցում հրովարտակ է տեղադրել: Փորձագետները նրան արդեն անվանել են ռուսական Բրեյվիկ:
Փաստաթուղթը ինտերնետում տեղադրվել է նոյեմբերի 7-ի առավոտյան: «Ես վստահ եմ, որ բավականաչափ հիմքեր ունեմ մարդկությանը` կենդանի օրգանիզմի քաղցկեղային ուռուցքի մակրո համանմանը համարելու համար. վերջինիս դերում այս դեպքում հանդես է գալիս մեր մոլորակը»,-մարդասպանին մեջբերում է «Ուտրո.ru»-ն:Վինոգրադովը նամակի մեջ նշում է, որ գոյության ողջ ընթացքում մարդկությունը մարտահրավեր է նետել բնության օրենքներին : «Արդեն 2011 թ.-ի մարդկության թիվը հասել է 7 մլրդ, եւ դա այն դեպքում, երբ Երկրի պաշարները վերջանում են»,-գրում է նա:
Վինոգրադովը նշել է, որ մարդկային կյանքի արդարացման միակ տարբերակը «որքան հնարավոր է շատ մարդկային կոմպոստ վերացնելն է»:
Հանցագործին ձերբակալել են հանցանքի վայրում, նա չի դիմադրել: Հաղորդվում է, որ նա հարբած է եղել եւ ինքն է խոստովանել, որ խմել է 5 օր շարունակ:
Ռուսաստանի ամենանշանավոր դատական հոգեբաններից մեկը` Միխայիլ Վինոգրադովը հայտնել է, որ հանցագործն իրեն միանգամից հիշեցրել է նորվեգացի Անդերս Բրեյվիկին, ով արյունահեղություն էր կազմակերպել Ուտոյա կղզում եւ Օսլոյի կենտրոնում:




























