Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցել Նիժնի Նովգորոդի ապստամբության 400-ամյակի տոնին՝ չնայած որ այցին պատրաստվել էին մի քանի ամիս:
Այն տների բնակիչներին, որոնց մոտակայքով տեղի ղեկավարությունը մտադիր էր ուղեկցել բարձրաստիճան հյուրին, թաղայինները կարգադրել էին չմոտենալ պատուհաններին եւ չփորձել հեռադիտակով դիտել շքերթը, պարզել է «Նեզավիսիմայա գազետան»:
Այսպես, Նիժնիի կենտրոնում, ըստ Ռուսաստանի ավանդույթի, ներկել են գունաթափված խոտը, սակայն դա շատ ջանասիրաբար են արել, արդյունքում անբնական ծծմբագույն երանգ է ստացվել: Իսկ իջեւանատներից մեկն էլ հաճախորդներին համացանցով արտասովոր առաջարկ է արել. հաստատության պատուհաններից հետեւել Պուտինին՝ այդ հաճույքի համար վճարելով 350 ռուբլի:
Նոյեմբերի 4-ին տոնը կայացել է՝ չնայած իշխանությունների հույսերը չարդարացրած Պուտինի բացակայությանը: Կուզմա Մինինի եւ իշխան Դմիտրի Պոժարսկու կազմակերպած ապստամբությունը նշել են թատերական ներկայացումներով:
Ըստ հոդվածի հեղինակ Սվետլանա Գամզաեւայի՝ փաստն այն է, որ տեղական իշխանությունների համար այնքան կարեւոր չեն եղել հոբելյանի կազմակերպման աշխատանքները, որքան բարձրաստիճան հյուրի արձագանքը դրանց:





























