Թնդեցված գինու շուկայում Հայաստանը զիջել է դիրքերը: Նոյեմբերի 7-ին լրագրողներին նման տեսակետ է հայտնել Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտի առաջատար փորձագետ Կարո Հակոբյանը՝ ելույթ ունենալով  Հայաստանում գինու ազգային տոնի առթիվ: «Խորհրդային տարիներին Հայաստանը՝ որպես գինեգործական  տարածաշրջան, եղել է թնդեցված գինու՝ մադեյրայի եւ խերեսի կենտրոններից մեկը: Մեր խերեսը որակային առումով  «բնիկ» իսպանականի հետ նույն շարքում է դասվել: Ցավոք,  դրանից հետո թնդեցված եւ աղանդերային գինիների ավանդույթը չի պահպանվել: Մեր հռչակավոր «Ոսկեհատը», որն ունի  30%-ից ավելի քաղցրություն, այժմ  գտնվում է մեր գինեգործության տեսականու շրջագծում», – նշել է նա:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում արտադրվում են հիմնականում կիսաչոր եւ չոր գինիներ: