Հոկտեմբերյան հեղափոխությունը դեռ շարունակվում է։ Այդ մասին այսօր՝նոյեմբերի 7-ին, մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։
«Մենք ապրում ենք գիշատիչ համակարգում ու կարծում եմ, որ արդարությունը վերականգնելու ու իշխանությունը ժողովրդին փոխանցելու միակ միջոցը դա հեղափոխությունն է»,-ասաց Թովմասյանը։
Հարցին, թե արդյոք կոմկուսը առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրի թեքնածու կամ հանդես կգա քաղաքական այլ ուժերի սատարմամբ, նա նշեց, որ իրենց կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ընթացքում սպառել է նյութական միջոցները, ուստի սեփական թեքնածու չի առաջադրելու. «Իսկ ինչ վերավերում էհամագործակցությանը, ապա մենք քաղաքական դաշտում չենք տեսնում այդպիսի ուժ։ Մենք կսատարենք այն առողջ ուժին, որ կխոստանա վերականգնել արդարությունը, կազգայնացնի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերը»,- ասաց Թովմասյանը։
Հարցին՝ երբ է Կոմկուսը պատրաստվում հրավիրել իր հաշվետու ընտրական համագումարը, որ վերջին անգամ անցկացվել էր 2 տարի առաջ նոյեմբերին, իսկ Կուսակցությունների մասին օրենքով համագումարը նախատեսվում է իրականացնել առնվազն 2 տարին մեկ՝ Թովմասյանն ասաց, որ համագումարը կանցկացվի 2013թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին՝ Մոսկվայում Կոմկուսի փետրվարյան համագումարից հետո, որին հրավիրված են նաեւ իրենք։
Նշենք, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 95-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ կոմունիստներ ծաղկեպսականեր են դրել Ալ.Մյասնիկյանի եւ Ս. Շահումյանի արձանի մոտ։





























