ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ  ամերիկյան արեւելյան ափից 275 մղոն հեռավորության վրա նկատել է ռուսական սուզանավ: «Բարակուդա-2» դասակարգի սուզանավը հայտնաբերվել է դեռեւս անցյալ ամիս, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Ընդ որում, Պենտագոնի աղբյուրները նշում են, որ ռուսական սուզանավը չի հասցրել մտնել ԱՄՆ-ի ջրային տարածք: Սուզանավի հայտնաբերումից հետո ամերիկյան  ռազմանավերը սկսել են հետեւել սուզանավին, որն էլ իբր փոխել է ուղղությունը եւ հեռացել է Եվրոպայի ուղղությամբ, հաղորդում է NTV-ն:

Թե ինչ նպատակով է ռուսական նավը ամերիկյան ափերին այդքան մոտ նավարկել, Պետնագոնում ճշգրիտ չգիտեն:

Ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները ենթադրում են, որ սուզանավը իրականացրել է սուզանավերի պայքարում պայմանական թշնամու դեմ ուղղված հրահանգներ: