Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2012-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում աճել է 0,18 տոկոսով՝ կազմելով 54 035 հոգի։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2012-ի սեպտեմբերին Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը կազմել է 7 437 հոգի, որը 90-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

2012-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ընթացքում ամենամեծ անկումը գրանցել են Սիրիայի քաղաքացիները։  2012-ի այդ ժամանակահատվածում Թուրքիա է այցելել 468 307  սիրիացի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 37 տոկոսով։  Սիրիացիներին հետեւում են Իրանի քաղաքացիները՝ 35 տոկոս անկումով։

Նշենք, որ 2011-ին Թուրքիա է այցելել 72 393 հայաստանցի, որը 4,5 տոկոսով ավելի էր 2010-ի համեմատությամբ։