Իրաքի կառավարության ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որ երկրի հարավում նավթարդյունահանման ոլորտից հեռացվել է թուրքական TPAO ընկերությունը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Իրաքի կառավարության անունից հանդես եկած Աբդուլ Մեհդի ալ-Ամիդին հայտարարել է, թե 2012-ի մայիսին Kuveyt Enerji, TPAO եւ Dragon Oil ընկերությունների միջեւ կնքված կոնսորցումային համաձայնագրից հեռացվել է թուրքական TPAO ընկերությունը։

Կոնսորցիումից թուրքական ընկերության հեռացումից հետո 70 տոկոս մասնաբաժինը մնում է Kuveyt Enerji ընկերությանը, իսկ 30 տոկոս՝ Dragon Oil-ին։

Դեռեւս հայտնի չէ, թե ինչ պատճառով են թուրքական ընկերությանը հեռացրել կոնսորցիումից։