Իր գործընկերներին նոյեմբերի 7-ի առավոտյան գնդակահարած  թիվ երկու Բրեյվիկը պարզվել է, որ հրաձգային զենքի մեծ սիրահար է: Իր զենքի լուսանկարները նա տեղադրել է ինտերնետի ֆորումներում: Մարդասպանի նախասիրությունների մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է նրա ընկերը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 30-ամյա  Դմիտրի Վինոգրադովը մարդկանց վրա կրակել է  «մակեդոնական ոճով»` ամեն ձեռքում մեկական  հրացան բռնած: Թե որտեղից է նա տիրապետում նման ունակությունների, դեռեւս պարզ չէ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ դեղագործական ընկերության իրավաբանը կրակ է բացել  անպատասխան սիրո պատճառով. նա քնքույշ զգացմունքներ է տածում դեղագործ աղջկա նկատմամբ, սակայն անպատասխան: Դեպքից առաջ նա 5 օր շարունակ  խմել է, իսկ հաշվեհարդարից մի քանի ժամ առաջ ինտերնետում  հրովարտակ է տեղադրել, ինչով նմանվել է նորվեգական հրաձիգ Անդերս Բրեյվիկին:

Հետաքննությունը կասկածում է Վինոգրադովի մեղսունակության մեջ եւ նախատեսում է  տղամադուն հոգեբուժական փորձաքննության ենթարկել: