Ֆրանսիացի հնագետները Փարիզում մամոնտի լավ պահպանված կմախք են գտել, որը 200-500 հազար տարեկան է: Հնագետները գտածոյին Հելմուտ են անվանել:
Ինչպես Հնագիտական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտին վկայակոչելով հայտնում է France24-ը, հնագույն կենդանու մնացորդները հայտնաբերվել են ֆրանսիական մայրաքաղաքի հյուսիս-արեւելքի Շանժի սյուր Մարն թաղամասում: Հայտնաբերված կմախքն ունի ազդրոսկրեր, անվնաս իրան, 4 ող:
Հաղորդվում է, որ Հելմուտը վախճանվելիս 20-30 տարեկան է եղել, այնինչ մամոնտների կյանքի միջին տեւողությունը 65 տարի էր, գրում է rbc-ն:





























