«Յակուտիա» ավիաընկերությունը նոյեմբերի 8-ից կսկսի Իրկուտսկ-Երեւան կանոնավոր չվերթներ իրականացնել: Այս մասին լրագրողներին հայտնել է  «Յակուտիա» ընկերության ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Ֆեյզուլինը:

Նրա խոսքով, չվերթները կիրականացվեն հինգշաբթի օրերին  Boeing 737-800 օդանավով:  Թռիչքը կտեւի 6 ժամ  40 րոպե: Էկոնոմ-կարգի մեկ ուղղության տոմսը կարժենա 10,5 հազար ռուբլի:

Ներկայացուցչության տնօրենը հայտնել է, որ  Իրկուտսկից Երեւան առաջին չվերթի (նոյեմբերի 8) համար վաճառվել է 105, հետդարձի` 20 տոմս:  «Յակուտիան» նպատակ ունի  մինչեւ 2013 թվականն ավելացնել չվերթների թիվը: «Որպեսզի չվերթը ոչ շահութաբեր չլինի, անհրաժեշտ է, որ ամեն  ուղղությամբ սրահում 130 ուղեւոր լինի»,-նշել է նա, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս ավիաընկերություններից ոչ մեկն Իրկուտսկից Երեւան ուղիղ չվերթներ չի իրականացնում: