2012 թ-ի գրող Ժերոմ Ֆերրարին արժանացել է Գոնկուրյան մրցանակի: Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակը հանձնվել է նոյեմբերի 7-ին` «Հռոմի անկման քարոզը» ստեղծագործության համար:

Ժերոմ ֆերրարին ծնվել է 1968 թ-ին: Այժմ նա փիլիսոփայություն է դասավանդում Աբու-Դաբիի ֆրանսիական  քոլեջում: Մրցանակի համար նրա մրցակիցներն էին Ժոել Դիկերը, Պատրիկ Դեվիլը եւ Լինդա Լեն:

Գոնկուրյան մրցանակը հանձնվում է 1903 թ-ից. պարգեւի չափը խիստ խորհրդանշական է  (այժմ`10 եվրո), սակայն պարգեւատրումը  հաղթողի ստեղծագործությունը բեստսելեր  է դարձնում: Անցյալ տարի մրցանակակիր է դարձել Ալեքսիս Ժեննին, հաղորդում է «Լենտա.ru»`վկայակոչելով Reuters-ը:

Ավանդույթի համաձայն նույն օրը հանձնվում է նաեւ մեկ այլ` Ռենոդո մրցանակը, որը ինչ որ չափով ավելացնում եւ կրկնօրինակում է Գոնկուրյան մրցանակին: 2012 թ-ի նրա մրցանակակիր է դարձել  Ռուանդայի քաղաքացի Սխոլաստիկ Մուկասոնգան «Կույս  Մարիամ Նիլսկայա» ստեղծագործության համար: