Մոսկվայի արեւմուտքում հրդեհ է բռնկվել մանկական հոգեբուժարանում:

Տուժածների մասին տվյալներ չկան, հայտնել է ռուսական մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:

«Միչուրինի պողոտայի բուժհաստատությունում հրդեհ է բռնկվել, հրդեհին բարդության երկրորդ՝ բարձր աստիճան են վերագրել», - ասել են նա: Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ներկա պահին հրդեհը մարվել է: Այրվել է վերանորոգվող փակ մասնաշենքը: