Թուրքիայի կառավարության առջեւ Օմեր Ավդեմիր անունով անձն իր վրա բենզին է լցրել եւ վառել կրակայրիչը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ականատեսները պնդել են, թե Օմեր Ավդեմիրը բղավել է. «ինձ կործանեցին» եւ բեզինը լցրել է իր վրա՝ արագ կրակայրիչը վառելով։
Կառավարության շենքի անվտանգության աշխատակիցներն անմիջապես հասել են քաղաքացուն եւ կրակմարիչի օգնությամբ փրկել նրան։
Ծանր աստիճանի այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց;
Նշվում է, թե Օմեր Ավդեմիրը պետք է ընդունվեր աշխատանքի քաղաքապետարանում, սակայն վերջին պահին չի ստացվել եւ ֆինանսական խնդիրների պատճառով գնացել է այդ քայլին։





























