Ֆրանսիայի կառավարությունն, այսօր՝ նոյեմբերի 7-ին, հավանություն է տվել նույնասեռ ամուսնությունների մասին օրինագծի տեքստը, որը ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը:
Նույնասեռ ամուսնությունների օրինականացումը Ֆրանսիայի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն է, այն դեպքում, երբ նրա մրցակից, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ էր դրան:
Եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի օրինագիծը, որի երկու պալատներում ձախերը բացարձակ մեծամասնություն ունեն, ապա նույնասեռական զույգերը կարող են նաեւ երեխաներ որդեգրել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:
Կառավարության մամուլի քարտուղար Նաջաթ վալո Բելկասեմը լրագրողներին հայտնել է, որ Օլանդը կառավարության նիստում այդ օրինագիծն առաջընթաց է համարել «ոչ միայն որոշների, այլեւ ողջ հասարակության համար»:





























