Գանայի մայրաքաղաք Աքրայում փլվել է առեւտրի կենտրոնի 6-հարկանի շենքը: Որոշ տվյալներով, զոհվել է առնվազն 3 մարդ, տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ:

Հաղորդվում է, որ հնարավոր է, փլատակների տակ մնացածների թիվը հասնի 200-ի, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ողբերգության վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում: Փլուզման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Երկրի նախագահ Ջոն Դրամանի Մահաման ընդհատել է ընտրարշավը, որպեսզի զբաղվի տուժածներին, զոհերի, անհայտ կորածների հարազատներին օգնություն հատկացնելու խնդրով: