Իրանից Հայաստան նավթաքիմիական արտադրանք ներմուծել չի կարելի, սակայն պլաստիկե ապրանքների վրա էմբարգոն չի տարածվում: Հայ ձեռնարկատերերը այսպես են նկարագրում իրավիճակը` Իրանից նավթաքիմիական նյութերի ներմուծման վրա արգելքից հետ:
Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Օվալ պլաստիկ» ՍՊԸ կոմերցիոն փոխտնօրեն Կարեն Իվանովը, ընկերությունն արդեն որոշ ժամանակ է, ինչ Իրանից պոլիէթիլեն չի ներկրում: Ընկերությունը պոլիէթիլենից եւ պլաստիկից պատրաստի ապրանքներ է արտադրում` ներմուծելով միայն նախնական հումքը: Այդ իսկ պատճառով իրանaկան էմբարգոն ընկերությունն առաջիններից մեկն է զգացել: «Իրանը մոտիկության առումով մեզ համար շահավետ ուղղութոյւններից էր: Սակայն նախկինում մենք պլաստիկ միայն Իրանից չէինք արտահանում, եւ հիմա արդեն ակտիվորեն կհետաքրքրվենք մյուս շուկաների առաջարկով»,-նշեց Իվանովը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում, ներկայումս Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է ապրանքների անվանացանակը, որոնց ներմուծումը Հայաստանում կարող է դադարեցվել:
Նշենք, որ մի քանի ժամ առաջ իրանական «Mehr» գործակալությունը փոխանցել էր, որ Իրանի նավթի նախարար Ռոստամ Կասեմին հայտարարել է նավթաքիմիական արտադրանքի արտահանման էմբարգոյի չեղյալ հայտարարելու մասին:





























