Խաղաղօվկիանոսյան Տոկելաու կղզիներն աշխարհում առաջինն են, որ արեւային էներգիայի հաշվին ամբողջությամբ կարող են ապահովել Էլեկտրաէներգիայի պահանջը։ Արեւային էլեկտրակայանների արդիականացման ու վերակառուցման շնորհիվ դիզելային վառելանույթի ներկրման անհրաժեշտություն այլեւս չի զգացվի։ Նախագծի արժեքն է 8,5 մլն դոլար, որից միայն 7 մլն դոլարը հատկացվել է Նոր Զելանդիայի իշխանությունները, հաղորդում է BBC-ն:

Տեղի իշխանություններն առայժմ չեն պատրաստվում ամբողջությամբ կանգնեցնել դիզելային Էլեկտրակայանները, որոնք կօգտագործվեն որպես էներգիայի պահեստային աղբյուր, hաղորդում է RBC.ru-ն:

Շուրջօրյա Էլեկտրաէներգիա կղզու բնակիչները ստացել են միայն 2006թ.-ին։ Ներկայումս կղզու Էներգիայի հիմնական սպառողները տնային տնտեսություններն են։

Տոկելաուն երեք ատոլներից բաղկացած կղզիների խումբ է՝ 1,5 հազար բնակչությամբ։ Տեղի բնակչության եկամտի աղբյուրը գոյանում է ձկնորսությունից ու արտասահմանից ստացվող միջոցների հաշվին։ Որոշ եկամուտ է բերում նաեւ նամականիշների ու հուշադրամների թողարկումը։ Հիմնական եկամուտը կազմում է .tk. ազգային դոմենային գոտին։

Ներկայումս Տոկելաուն համարվում է Նոր Զելանդիայի անդրծովյան տարածքը։