ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի վերընտրությունը որեւէ կերպ չի անդրադառնա այդ երկրի արտաքին քաղաքականության վրա: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մերձավոր Արեւելքի ռուսական ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:
Քաղաքագետի խոսքով, ԱՄՆ-ում նախագահը վճռորոշ դեր չի խաղում: «ԱՄՆ քաղաքականությունը բխում է այն բաղկացուցիչ մասերի ամբողջությունից, որոնք տարբեր խմբեր եւ կառույցներ կյանքի են կոչում: Նախագահից քիչ բան է կախված: Տվյալ դեպքում, ԱՄՆ քաղաքականությունն ավելի խելամիտ ու գիտակցված չի լինի, քան այսօր է. ոչ Մերձավոր Արեւելքում, ոչ մոլորակի որեւէ այլ հատվածում: Ի դժբախտություն ԱՄՆ-ի, նրա քաղաքականությունը չի փոխվի»,-ընդգծել է Սատանովսկին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Բարաք Օբաման:




























