Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր` նոյեմբերի 7-ին, տեղական ժամանակով 20.21-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.51˚ եւ արեւմտյան երկայնություն 46.77˚:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում եւ Կապանում 2-3 բալ:
Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր` նոյեմբերի 7-ին, տեղական ժամանակով 10.26-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Ըստ նախնական տեղեկատվության `երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում եւ Կապանում` 3-4 բալ, Գորիսում` 3 բալ, Ջերմուկում եւ Արարատում 2-3 բալ ուժգնությումբ:





























