Բրիտանացի գիտնականները աշխատում են նոր տեխնոլոգիաների վրա, որը տնային համացանցի թողունակությունը կմեծացնի ավելի քան երկու հազար անգամ: Այդ նպատակով գիտնականները սարք են ստեղծել, որում կիրառել են թվային OOFDM մոդուլյացիայի սխեման:
Նրանց արդեն հաջողվել է հասնել բավականին լավ արդյունքների` վայրկյանում 20 գիգաբիթ արագության: Սա բավական է մեկ րոպեի ընթացքում բարձր որակի վեց ֆիլմ ներբեռնելու համար:
Արագությունը մոտ հարյուր անգամ ավելացնելու համար հետազոտողներն արդեն ստեղծել են սրաքն ու այնտեղ տեղադրել հայտնի սխեման: Այդ սարքն ունակ է եւ կոդավորել, եւ ապակոդավորել օպտիկական ազդանշանները ամենաբարձր օպերատիվությամբ: Առաջին աշխատանքային մոդուլը կարող է պատրաստ լինել արդեն մի քանի տարի հետո:





























