Պուերտո Ռիկոյի քաղաքացիները որոշել են փոխել պետության վարչական եւ քաղաքական կարգը եւ մտնել ԱՄՆ կազմի մեջ որպես 51-րդ նահանգ: Նման որոշում նրանք կայացրել են նոյեմբերի 7 –ին անցկացված հանրաքվեի ժամանակ, փոխանցում է «Associated Press»-ը:
Նրկայումս Պուերտո Ռիկոն ունի իր Սահմանդրությունն ու ինքնակառավարման համակարգը, ընդ որում բնակիչներն էլ ԱՄՆ քաղաքացիություն ունեն: Արդեն 114 տարի կղզի-պետությունը ԱՄՆ-ին ասոցիացված տարածքի կարգավիճակ ունի:
Հանրաքվեի արդյունքներով քվեարկության մասնակիցների 61%-ը կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի կազմի մեջ մտնելուն, 33%-ը` ներկայիս վարչակարգը պահպանելու օգտին է քվեարկել, եւ միայն 5%-ն է քվեարկել հօգուտ Պուերտո Ռիկոյի անկախության:





























