Հունաստանի խորհրդարանի շենքի դիմաց բախումները նոյեմբերի  7-ի երեկոյան վերածվել են զանգվածային անկարգությունների` մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ:

Անարխիստների խմբերը ոստիկանների վրա նետել են դյուրավառ հեղուկով շշեր, քարեր, իրավապահներն ի պատասխան արցունքաբեր  գազ են կիրառել: Տուժածների եւ ձերբակալվածների մասին առայժմ տեղեկություններ չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ տասնյակ հազարավոր մարդիկ Հունաստանի խորհրդարանի շենքի մոտ իրենց բողոքն էին արտահայտում  խորհրդարանում քննարկվող ծախսերի կրճատման նախագծի դեմ` ԵՄ եւ ԱՄՀ կողմից հատկացվող վարկերի դիմաց: