Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում նռնակ են պայթեցրել. 4 մարդ վիրավորվել է: Ինչպես հայտնել է Մոսկվայի ոստիկանության աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսային մասի Սոֆյա Կովալեւսկայա փողոցի գիշերային ակումբում:

Ոստիկանությունը ճշտում է կատարվածի հանգամանքները: Աղբյուրը հայտնել է, որ անհայտ անձը նռնակ է նետել ակումբի հսկիչի վրա, հայտնում է BFM.RU-ն:

Ըստ «Էխո Մոսկվի» ռադիոյի`նռնակը նետել է հարբած տղամարդը, որին  հսկիչները  ներս չեն թողել: Անհայտ չարագործը փախել է դեպքի վայրից, ոստիկանությունը փնտրում է նրան: Տուժածներից մեկի վիճակը ծանր է, նա անգիտակից վիճակում է: Վիրավորների մեջ նաեւ աղջիկ կա: