7,5 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել Գվատեմալայի ափերում: Ըստ եղած տվյալների` աղետի զոհ է դարձել 48 մարդ:
Պետության ղեկավար Օտտո Պերես Մոլինան այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ եւ պատմել, որ տեսել է բազմաթիվ ավերածություններ: Ըստ Մոլինայի նախնական տվյալների`վիրավորվել է 150 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չամպերիկո քաղաքից 45 կմ հարավ-արեւմուտք: Ստորերկրյա ցնցումները գրանցվել էին 33 կմ խորությունում: Ամենից ավելի տուժել է Սան Մարկոս քաղաքը, որը գտնվում է Մեքսիկայի սահմանի մոտ: Սան Մարկոսում ավերվել են  մի քանի տասնյակ շենքեր, փլատակների տակ մարդիկ կան: Առաջին երկրաշարժին հաջորդել է հզոր հետցնցումների շարքը:

Ըստ «gazeta. ru»-ի`երկրաշարն սկսվել է նոյեմբերի 7-ի առավոտյան 10:35-ին` տեղական ժամանակով: Ցնցումներն զգալի են եղել Գվատեմալայի բոլոր 22 նահանգներում, բացի մեկից, ինչպես նաեւ հարեւան Մեքսիկայում եւ Սալվադորում: