Պերմի երկրամասի Սարս գյուղի բազմաբնակարան շենքի հրդեհի հետեւանքով 7 մարդ է զոհվել: Զոհվածների մեջ կան 3 երեխաներ:
Երկհարկանի 22 բնակարանանոց շենքի հրդեհը բռնկվել է նոյեմբերի 8-ի առավոտյան` երկրորդ հարկում: Հրշեջներին կրակը հաջողվել է չեզոքացնել ժամը 06:17-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 450 քմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ ԱԻՆ-ի երկրամասային վարչության` զոհվել են 2 ընտանիքի անդամներ, որոնք ապրում էին երկրորդ հարկում: Եւս 40 մարդու, որոնք դեպքի ժամանակ շենքում են եղել, հաջողվել է տարհանել:




























