Չինաստանում բացվել է Կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարը: Սպասվում է, որ համագումարի ավարտից հետո կուսակցությունում եւ երկրում կփոխվի բարձր ղեկավարությունը` ՉԿԿ-ի ԿԿ-ի գործող գլխավոր քարտուղար եւ ՉԺՀ-ի նախագահ Հու Ցզինտաոյին կփոխարինի նրա տեղակալ Սի Ցզինպինը: Կհաստատվի նաեւ ՉԺՀ-ի կառավարության նոր կազմը:
Կոմկուսի համագումարը կանցկացվի նոյեմբերի 8-14-ը՝ Պեկինում, 2,268 հազար պատվիրակների մասնակցությամբ, որոնք ներկայացնում են կուսակցության ավելի քան 82 միլիոն անդամներին:
Համագումարի մասնակիցներն արդեն լսել են կուսակցության գլխավոր քարտուղար Հու Ցզինտաոյի զեկույցը: ՉԺՀ-ի առաջնորդը անհրաժեշտ է համարում Չինաստանը վերածել ծովային գերտերության, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ինչպես հայտնում է rbc-ն, Հու Ցզինտաոն նշել է, որ չնայած աճի 3 տասնամյակներին, որի արդյունքում Չինաստանն առաջատար տնտեսություն ունեցող երկրների վարկանիշում երկրորդ տեղում է, երկիրը բախվում է ուժգնացող գլոբալ մարտահրավերներին:
Երկրի զարգացմանը խանգարող ներքին սպառնալիքը Հու Ցզինտաոն անվանել է կոռուպցիայի աճը: ՉԺՀ-ի առաջնորդը վստահություն է հայտնել, որ եթե ՉԿԿ-ն վերջնականապես դրա մեջ մնա, ապա «դա Չինաստանի պետականության կորուստի գնով կլինի»: Նա նաեւ կանխատեսել է, որ 2020 թվականին երկրի ՀՆԱ-ի ծավալը, 2010 թվականի համեմատ, կկրկնապատկվի:





























