ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հետ միաժամանակ տեղի են ունեցել նաեւ Կոնգրեսի եւ մի շարք այլ կարեւոր ընտրություններ:

Նախնական տվյալներով, դեմոկրատները պահպանել են ԱՄՆ-ի Սենատում վերահսկողությունը` համառ պաքարում զբաղեցնելով Մասաչուսեթի եւ Ինդիանայի  հանրապետականների տեղերը եւ պահպանելով  Վիսկոնսիում եւ Վիրջինիայում  արդեն եղած տեղերը: Հանրեպատականները ամենաշատ  տեղերը ստացել  են Նեբրասկայից:

Միեւնույն ժամանակ, հանրապետականները,  ինչպես սպասվում է, կպահպանեն Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը, այնպես որ, ընդհանուր առմամբ, Կոնգրեսում ուժերի հավասարակշռությունը անփոփոխ է մնում:

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները գլխավորում են  նահանգապետերի եւ տեղական օրենսդրական  նիստերի ընտրություններում:

Խաղատախտակին դրված է նահանգապետի 11 աթոռ.  հինգ նահանգներում  հաղթում են դեմոկրատները, 4-ում` հանրապետականները: