Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն Մարմինը նախաձեռնում է քաղաքական քննարկումներ կուսակցությունների, հասարակության լայն շերտերի եւ մասնագիտական խմբերի հետ: Այդ քննարկումների արդյունքում ՀՅԴ-ն կհստակեցնի իր մասնակցության ձեւն ու տարողությունը նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր՝ նոյեմբե.րի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա առանձնավրեց այն խնդիրները, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվելու, մասնավորապես՝  մինչեւ 2015թ. նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու համար, անցում կատարել հարյուր տոկոսանոց համամսանական ընտրակարգին, բացառել ընտրակաշառքը, ռեսուրսի օգտագորածումը, իշխանությանը  վերահսկելու  եւ հակակշռելու նպատակով օրենքով նախաեստված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը, տարանաջտել բիզնեսն ու քաղաքականությունը, դատական իշխանության անկախությունը, ետ կանչել ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից, Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ կնքել ռազմաքաղաքական դաշինք եւ այլն:

Ա.Վարդանյանը նշեց, որ սկսելու են պայմանավորվածություններ քաղաքական դաշտում դերակատարունեցող բոլոր ուժերի հետ:  Նրա խոսքով՝ գոհունակությամբ տեղեկացան, որ ԲՀԿ-ն եւս նման քննարկումներ սկսելու առաջարկ է արել, բայց նրանց որհրդարանական պլատֆորմում այդ դրույթը նրանց մոտ չկար եւ նոր են հանգել այդ տեսակետին:  Ա.Վարդանյանը չբացառեց, որ ԲՀԿ-ի հայտարարությունը նախագահական ընտրություններին ընդառաջ որոշակի տակտիկական նպատակներ է հետապնդում: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ համախմբում կայանա»,- ասաց Ա. Վարդանյանը՝ նշելով, որ անձերը կարեւոր չեն:

Նշենք, որ փետրվարին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: Իր թեկնածությունը առաջադրելու մասին արդեն հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am