4 անձինք, որոնցից 3-ը տիբեթցի բուդդայական վանականներ, ինքնահրմիզում են իրականացրել Չինաստանի կոմունիստական կուսակցության համաժողովի նախօրեին, հաղորդում է BCC-ն:
Երեք երիտասարդ կուսակրոններ իրենք իրենց այրել են Սիչուան նահանգի Աբա շրջանում, որտեղ վերջին ամիսներին տեղի են ունեցել տիբեթցիների բազմաթիվ ինքնահրկիզումներ: Միջադեպի արդյունքում 15-ամյա երիտասարդը տեղում մահացել է, մյուս երկուսը հիվանդանոց են տեղափոխվել: Ավելի ուշ` նոյեմբերի 7-ին ինքնահրկիզում է իրականացրել 23-ամյա մի կին, ով միջադեպից հետո մահացել է, գրում է «utro.ru»-ն: Բոլոր նրանք պահանջել են Տիբեթի անկախությունը եւ աքսորի մեջ գտնվող հոգեւոր առաջնորդ Դալայ-լամայի վերադարձը:
Վերջին ակցիան իրականացվել է չորեքշաբթի երեկոյան Տիբեթի ինքնավար շրջանում: Հայտնի է, որ իրեն այրել է բուդդայական վանական, սակայն դեպքը իշխանությունները չեն հաստատել:





























