Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից աջակցվող թեկնածուների 90 տոկոսն անցել են Սենատ եւ ԱՄՆ-ի Ներկայացուցիչներ պալատ: «Մենք շնորհավորում ենք նախագահ Օբամային եւ ողջունում են նահանգապետ Ռոմնիին հրաշալի կազմակերպված ընտրարշավի կապակցությամբ: Մենք երախտապարտ ենք Ամերիկայի հայերին այն բանի համար, որ նրանք ժամանել են ընտրատեղամասեր՝ նահանգների եւ տեղական ինքնակառավարման մարմինների թեկնածուներին աջակցելու համար, ովքեր իրենց հերթին աջակցում են այն հարցերում, որոնք բխում են մեր համայնքի շահերից: Մենք ուրախ էինք տեսնել, որ մեր կողմից աջակցվող թեկնածուների մեծ մասը հաղթանակ են տարել: Նրանց թվում են այնպիսի անձինք, ինչպիսիք են սենատոր Բոբ Մենենդեսը, Կոնգրեսի մեծամասնության առաջնորդ Էրիկ Քանթորը, Կոնգրեսի ներկայացուցիչ Ադամ Շիֆֆը, Էդ Ռոյսը, Ֆրանկ Փալոունը եւ այլ անձինք»,-ասվում է Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ:

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի կողմից աջակցվող 15 թեկնածուներից 12-ը անցել են Սենատ: 130 թեկնածուներից Ներկայացուցիչների պալատ չեն անցել միայն 12-ը: