«Ժառանգությունը» միշտ դեմ է եղել մեծամասնկան կարգով առաջադրվելուն, քանի որ գիտակցել է, թե ովքեր են ընտրվում այդ դեպքում: Այս մասին այսօր՝ նոյեմեբերի 8-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված «Ժառանգության» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Այն ընտրատարծքները, որտեղ մրցում են մեծամասնականով առաջադրված թեկնածուները, ավելի շատ հիշեցրնում են, կներեք, «զոն» նայողի, «սմատրայաշիների», թաղ նայողների ընտրություններ: Թեկնածուն այդ դեպքում պայքարում է, ոչ թե մի անձի, այլ համակարգի, պետության ռեսուրսների դեմ: Այսօր ես չեմ համարի, որ իմ մրցակիցը ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանն է կամ Երեւանի քաղաքապետը, ում ազգականն է նա: Իմ մրցակիը, պետության ռեսուրսներն են: Այս դեպքում առաչադրվել եմ, որովհետեւ չեմ ցանկանում հանձնվել իմ պայքարի ճանպարհին եւ ինձ ու իմ ժողվրդին վերդարձնելու այն ինչ պատկանում է մեզ»,- ասաց Ս.Սաֆարյանը:
Նրա խոսքով, հիմա ընտրացուցակների եւ հասցեների ճշգրտումն է եւ մինչեւ ընտրություններ պետք է ճշգրտեն հանրապետությունից բացակայող քաղաքացիների թիվը: Նա նաեւ խոստովանեց, որ ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի թեկնածուների առաջադրումը իր համար չափազանց տխրեցնող է, քանի որ տարիներ շարունակ ընդդիմության միասնական լինելու կոչեր են արել, բայց առաջադրում են իրենց թեկնածուներին: «Ես խոսել եմ ՀԱԿ-ի հետ եւ ասել են, որ իրենց թեկնածունները չեն, բայց դա ինձ համար չի կարող մխիթարիչ լինել»,-նշեց Սաֆարյանը:
Իսկ նախագահական ընտրություններին մասնակցությունը նա գնահատեց աննախադեպ, որովհետեւ ընդդիմությունը այսքան չէր ուշացրել իր առաջադրումը: Սաֆարյանի կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից վնասներն ավելի շատ կլինեն, քան օգուտը։ Նա ասաց, որ ՀԱԿ-ը կարող է հայտարել, որ չի առաջադրելու թեկնածու, որ ընտրողները իրենց ազատ զգան:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am




























