Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի անձնակազմը նոյեմբերի 10-ից սկսած ամեն շաբաթ օր թուրքական Açık Radyo-ի (Աչըք ռադիո) եթերում նոր հաղորդմամբ հանդես կգա։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Bianet.org կայքը, Açık Radyo-ի եթերում «Ակոս»-ի ներկայացրած նախագիծը կկոչվի «Ռադիո Ակոս», որի ընթացքում  Թուրքիայի եւ աշխարհի տաբեր իրադարձությունների վերաբերյալ կտրամադրվեն տեղեկություններ եւ հարցազրույցներ։

Նշենք, որ Açık Radyo-ն նոյեմբերի 1-ից եւս մեկ հետաքրքիր նախագիծ է եթեր մտցրել՝ «Հայ գրականության նմուշներ»-ը, որի որի ժամանակ ընթերցվում են 1912 թվականին Սարգիս Սրենցի կողմից կազմված եւ վերջերս վերահրատարակված «Հայ գրականության նմուշներ» գրքում տեղ գտած ստեղծագործությունները։

Երվանդ եւ Փայլին Թովմասյանների կողմից ներկայացվող ծրագրում ընթերցվում են նաեւ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների թուրքերեն թարգմանությունները։