Թբիլիսիում գործող Կովկասի ժողովուրդների կոնֆեդերացիայի նախագահ Զաալ Քասրելիշվիլին հայտարարել է, որ հույսիսկովկասցիները Թբիլիսիում հսկողության տակ առնված Վրաստանի ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայայի մահվան դատավճիռն են կայացրել՝ Լոպոտի կիրճի գործողությունների համար: 

Այդ մասին նա պատմել է «Ալիա» թերթին, որին մեջբերում է ռուսական «ՎԶԳԼՅԱԴ» թերթի Թբիլիսիի թղթակիցը: Այլ աղբյուրներ այդ մասին չեն նշում:

«Ալիա» թերթի համաձայն, Զաալ Քասրելիշվիլիի խոսքով, իսլամիստական ընդհատակյա կազմակերպությունները Ախալայայի նկատմամբ որս են հայտարարել:  Նրան փնտրում են ինչպես Լոպոտի կիրճի գործողությունների հետեւանքով զոհվածների հարազատները, այնպես էլ Վրաստանի քաղաքացիների խմբեր: «Բանտում Ախալայան ավելի պաշտպանված կլինի, քան ազատության մեջ», - ասել է Քասրելիշվիլին: Ըստ նրա՝ «հույսիսկովկասցիները սպասում են, թե ինչպիսին կլինի Ախալայայի դատավճիռը, «արդյոք հատուկ գործողությունների համար էլ կդատվի»:

Հիշեցնենք, օգոստոսի վերջին Լոպոտ գետի կիրճում գրոհայինների դեմ հատուկ գործողություն էր անցկացվել, ՆԳՆ-ն հաղորդել էր 11 գրոհայինների եւ երեք ուժայինների մահվան մասին: Երկու կողմերից էլ մի քանի մարդ էր վիրավորվել:

Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 7-ին Վրաստանում հսկողության տակ են վերցվելՆԳ եւ պաշտպանության նախարար Բաչո Ախալայան, միավորված շտաբի պետ Գեորգի Կալանդաձեն, բրիգադի հրամանատար Զազա Շամատավան: