Գիտնականները հայտնաբերել են մոլորակ, որը պտտվում է արեւին համանման աստղի շուրջ: Նրա վրա կարող է կյանքի համար պիտանի կլիմա լինել: Մոլորակի զանգվածը 7 անգամ գերազանցում է Երկրի զանգվածին:
BCC-ին տեղեկացնում է, որ աստղագետների կարծիքով, մոլորակը գտնվում է իր աստղից կատարյալ հեռավորության վրա, ինչի շնորհիվ ջերմաստիճանը նրա վրա ոչ շատ բարձր է, ոչ շատ ցածր: Գիտնականների կարծիքով, նրա վրա կարող է ջրի պաշար լինել:
Մոլորակը նույնպես պտտվում է իր առանցքի շուրջ, ինչը էլ ավելի է մեծացնում նրա վրա կյանքի որեւէ տեսակի գոյության հնարավորությունը, գրում է «Utro.ru»-ն:
Պոտենցիալ բնակելի աշխարհը Երկիր մոլորակից գտնվում է ընդամենը երկու տասնյակ լուսնային տարի հեռավորության վրա, եւ հույս կա, որ մարդիկ երբեւիցե կկարողանան այնտեղ հասնել, գրում է «Pravda.ru»-ն:
Գիտնականները մոլորակը «սուպերերկիր» են անվանել` իր հսկայական շառավղի համար: Նրանք նաեւ քննարկում են, թե ինչ տեսք ունի մոլորակը: Ենթադրվում է, որ այն ժայռոտ աշխարհ է եւ տեսքով նման է Երկրին:





























