Թուրքիայի խորհրդարանում մեծ քաղաքների վերաբերյալ նոր օրինագծի քննարկումների ժամանակ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) պատգամավորների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում մեծ քաղաքների մասին նոր օրինագծի ներկայացման ժամանակ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը դեմ է հանդես եկել՝ պահանջելով օրինագիծը հետ ուղարկել հանձնաժողով, սակայն խորհրդարանի փոխնախագահ Սադըք Յաքուտը հայտարարել է, թե այն հետ ուղարկել հնարավոր չէ։ Այս հայտարարությանը ծափերով են ողջունել իշխոց կուսակցության պատգամավորները, իսկ MHP-ի պատգամավորները կատաղած հարձակվել են ամբիոնի կողմ եւ գրավել այն, որի ընթացքում էլ տեղի է ունեցել ծեծկռտուքը։

Նիստը վարող Սադըք Յաքուտը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել։